Համայնքային մասնակցության զարգացում Լոռու մարզում

Տեղական ժողովրդավարություն

Համայնքային մասնակցության զարգացում Լոռու մարզում

Ծրագիրն ուղղված է համայնքների բնակիչների մասնակցության բարձրացմանը տեղական որոշումների կայացման գործընթացներում և հանրային վերահսկողության մեխանիզմների ամրապնդմանը։

«Համայնքային մասնակցության զարգացում Լոռու մարզում» ծրագիրը նպատակ ունի խթանել քաղաքացիների առավել ակտիվ ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման գործընթացներում։

Ծրագրի շրջանակում իրականացվում են համայնքային հանդիպումներ, հանրային քննարկումներ, իրազեկման միջոցառումներ և գործնական դասընթացներ։ Մասնակիցները ծանոթանում են համայնքային բյուջեներին, ավագանու գործունեությանը, հանրային լսումների մեխանիզմներին և տեղական որոշումների ընդունման գործընթացներին։

Ծրագիրը նաև նպաստում է քաղաքացիական հասարակության տեղական ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը՝ տրամադրելով գործիքներ համայնքային խնդիրների մոնիթորինգի, փաստահավաք աշխատանքի և հանրային շահերի պաշտպանության համար։

Ծրագրի հիմնական նպատակներն են՝

բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը տեղական ինքնակառավարման վերաբերյալ,
խթանել հանրային մասնակցությունը համայնքային որոշումների կայացմանը,
զարգացնել հանրային վերահսկողության և մոնիթորինգի գործիքները,
ամրապնդել համայնքային իշխանությունների և բնակիչների միջև երկխոսությունը։